Մեր մասին
«Արմհոլդինգ» ՓԲԸ-ն ներառում է 28 ընկերություններ, որոնք ներկայացնում են մրցակցային ծառայություններ տարբեր ոլորտներում։ Մենք հիմնադրվել ենք 2015 թվականին Հայաստանում։ Կարճ ժամանակահատվածում Արմհոլդինգն իր տեղն է զբաղեցնում Եվրասիական միության շուկայի առաջատար համարվող ընկերությունների շարքում։ Մենք ուսումնասիրում ենք բազմաթիվ առևտրային շուկաներ՝ հետևելով ապրանքների ու ծառայությունների ընտրության հիմնական միտումներին։ Մենք ձգտում ենք ապահովել թափանցիկություն մեր գործում և հասնել բացարձակ վստահության հաճախորդների, գործընկերների և մեր ընկերության միջև:
ԲԻԶՆԵՍՈՒՄ ՄԵԾ ԳՈՐԾԵՐԸ ԵՐԲԵՔ ՄԻ ՄԱՐԴՈՒ ԿՈՂՄԻՑ ՉԵՆ ԱՐՎՈՒՄ: ԴՐԱՆՔ ԱՐՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԹԻՄԻ ԿՈՂՄԻՑ:
"
Ինչո՞ւ ընտրել Արմհոլդինգ
- Համաշխարհային կարգի մասնագետներ
Արմհոլդինգը հպարտանում է իր աշխատասեր մասնագետներով, ովքեր սիրում են իրենց գործը։ - Պրոֆեսիոնալիզմ
Յուրաքանչյուր նախագիծ և խնդիր առանձնանում է իր բարձր որակով՝ շնորհիվ մեր աշխատակիցների բազմամյա փորձի։ - Թափանցիկություն
Լինելով առաջատար իր գործունեության բոլոր ոլորտներում՝ Արմհոլդինգը կարևորում է թափանցիկությունը՝ որպես հաջողության գրավական։ - Խելամիտ կառավարում
Մենք հոգ ենք տանում մեր կողմից իրականացվող յուրաքանչյուր նախագծի մասին և ջանք չենք խնայում մեր գործընկերների պահանջները բավարարելու համար։ - Պարտականություն
Բարձր պատասխանատվությունը համարվում է Արմհոլդինգի ամենակարևոր առավելություններից մեկը։ Պատասխանատու մոտեցումը երաշխավորված է ցանկացած գործում։ - Աջակցություն
Մեր մասնագետները մշտապես պատրաստ են օգնել ողջ գործընթացի ժամանակ՝ պատասխանելով Ձեր բոլոր հարցերին և լուծումներ գտնելով յուրաքանչյուր խնդրի համար։
Մեր առաքելությունը
Մեր առաքելությունը կայանում է մեր հաճախորդների, գործընկերների, նաև հանրության համար բարձրակարգ ծառայություններ ապահովելու մեջ՝ նպաստելով Հայաստանի դիրքի բարձրացմանը՝ որպես ապրանքներ և ծառայություններ արտահանող կայուն ու մրցունակ երկրի։ Հուսալիությունը, թափանցիկությունն ու հաճախորդների բավարարվածությունը մեր աշխատանքի վառ ապացույցն են, որը մենք ապահովում ենք ամբողջ տարածաշրջանում։
- ֆինանսական ծառայություններ
- արտահանում եւ ներմուծում
- շինարարություն
- նախագծի զարգացում
- IT ծառայություններ