Նախագծերի մշակում
Արմհոլդինգը մասնագիտացված է շինարարական նախագծերի մշակման մեջ: Սկսելով ոչ մեծ նախագծերից՝ մենք շատ կարճ ժամանակահատվածում ընդլայնվեցինք և անցանք առավել մեծ ու մասշտաբային նախագծերի։ Վերջին տարիներին Արմհոլդինգը հաջողությամբ շահագործման է հանձնել բազմաթիվ հսկայական նախագծեր։ Մեր կողմից իրականացվող յուրաքանչյուր նախագծի հաջողության գրավականը նվիրյալ աշխատակիցներն են, ովքեր ջանասիրաբար աշխատում են՝ կառուցելու համար շենքեր, որտեղ մարդիկ սովորում են, խաղում, աշխատում ու ապրում։ Որպես վստահելի գործընկեր՝ Արմհոլդինգը երաշխավորում է, որ Ձեր կառույցը շահագործման կհանձնվի համաձայնեցված արժեքի և ժամկետի սահմաններում։ Մենք գնահատում ենք հաճախորդի հետ կապն ամբողջ համագործակցության ընթացքում, ինչն օգնում է մշակել անհատական մոտեցում՝ հաճախորդի պահանջներին և յուրաքանչյուր նախագծին համապատասխան։
Ոլորտի շրջանակ
- Նախագծի տեսլականի մշակում
- Ծախսերի մշակում և վերահսկողություն
- Իրատեսական ժամանակացույց, որը սահմանում է թույլտվությունները, նախագծումը և շինարարական գործընթացը
- Կապիտալ ծախսերի մանրամասն և օբյեկտիվ գնահատում