ՏՏ ծառայություններ
Արմհոլդինգի ՏՏ գործընկերն է մի ընկերություն, որը ոլորտում առաջատար դիրք է գրավում։ Մենք միասին մատուցում ենք backend և frontend ՏՏ ծառայություններ ամբողջ աշխարհում։ Սկսած 2016 թվականից մինչ օրս՝ մենք հասցրել ենք իրականացնել բազմաթիվ լուրջ նախագծեր։ Մենք մտածում և գործում ենք գլոբալ՝ թողնելով մեր հետքը և հաստատելով նոր ստանդարտներ։ Մենք աշխատել ենք ավելի քան 10 ընկերությունների հետ, որոնք մեր ծառայությունների շնորհիվ դարձել են ավելի կառավարելի։ Արմհոլդինգը արագությունն ու բիզնեսի ստեղծարար ուժը համատեղում է մեր գիտելիքների ու միջազգային պրակտիկայի ներդրման փորձի հետ։
Ինչո՞ւ պետք է վստահել Արմհոլդինգին
Մեր բարձրակարգ ՏՏ ծառայությունների շնորհիվ մենք ակնկալում ենք դարձնել ձեր բիզնեսն առավել արդյունավետ և բարելավել ձեր ընկերության՝
- Տեղեկատվության կառավարումը
- Որոշումների կայացումը
- Ծառայությունների մատուցումը
- Կազմակերպչական արդյունավետությունը