Մեր մասին

«Արմհոլդինգ» ՓԲԸ-ն ներառում է 28 ընկերություններ, որոնք ներկայացնում են մրցակցային ծառայություններ տարբեր ոլորտներում։ Մենք հիմնադրվել ենք 2015 թվականին Հայաստանում։ Կարճ ժամանակահատվածում Արմհոլդինգն իր տեղն է զբաղեցնում Եվրասիական միության շուկայի առաջատար համարվող ընկերությունների շարքում։ Մենք ուսումնասիրում ենք բազմաթիվ առևտրային շուկաներ՝ հետևելով ապրանքների ու ծառայությունների ընտրության հիմնական միտումներին։ Մենք ձգտում ենք ապահովել թափանցիկություն մեր գործում և հասնել բացարձակ վստահության հաճախորդների, գործընկերների և մեր ընկերության միջև:

ԲԻԶՆԵՍՈՒՄ ՄԵԾ ԳՈՐԾԵՐԸ ԵՐԲԵՔ ՄԻ ՄԱՐԴՈՒ ԿՈՂՄԻՑ ՉԵՆ ԱՐՎՈՒՄ: ԴՐԱՆՔ ԱՐՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԹԻՄԻ ԿՈՂՄԻՑ:

ՍԹԻՎ ՋՈԲՍ
"

Ինչո՞ւ ընտրել Արմհոլդինգ

  • Համաշխարհային կարգի մասնագետներ
    Արմհոլդինգը հպարտանում է իր աշխատասեր մասնագետներով, ովքեր սիրում են իրենց գործը։
  • Պրոֆեսիոնալիզմ
    Յուրաքանչյուր նախագիծ և խնդիր առանձնանում է իր բարձր որակով՝ շնորհիվ մեր աշխատակիցների բազմամյա փորձի։
  • Թափանցիկություն
    Լինելով առաջատար իր գործունեության բոլոր ոլորտներում՝ Արմհոլդինգը կարևորում է թափանցիկությունը՝ որպես հաջողության գրավական։
  • Խելամիտ կառավարում
    Մենք հոգ ենք տանում մեր կողմից իրականացվող յուրաքանչյուր նախագծի մասին և ջանք չենք խնայում մեր գործընկերների պահանջները բավարարելու համար։
  • Պարտականություն
    Բարձր պատասխանատվությունը համարվում է Արմհոլդինգի ամենակարևոր առավելություններից մեկը։ Պատասխանատու մոտեցումը երաշխավորված է ցանկացած գործում։
  • Աջակցություն
    Մեր մասնագետները մշտապես պատրաստ են օգնել ողջ գործընթացի ժամանակ՝ պատասխանելով Ձեր բոլոր հարցերին և լուծումներ գտնելով յուրաքանչյուր խնդրի համար։

Մեր առաքելությունը